Ծառայություններ
Հնչյունային ձևավորում, Ձայնի մոնտաժ, Ֆոլի ձայնագրություններ, ADR (խոսքի վերաձայնագրություն), Խոսքի մաքրում, Միքս
Ֆիլմի հնչյունային ձևավորում
Ֆիլմի հնչյունային ձևավորումը միայն տեխնիկական գործընթաց չէ․ այն ֆիլմի պատմությունն է՝ ասված ձայնի միջոցով։ Հերոսի ձայնից մինչև միջավայրի հնչյունը՝ ամեն մանրուք ձևավորում է այն, ինչ հանդիսատեսը զգում է։ Լավ հնչյունային դիզայնը կարող է փոխել կադրի իմաստը, նույնիսկ առանց բառի։ Ինչ տրամադրություն է հաղորդում միջավայրը, ինչպես է անցնում ժամանակը և այլ կոնցեպտներ գալիս են հենց այս փուլում։
Ֆիլմի Միքս
Միքը ձայնային պատմության վերջին ձևավորումն է․ այստեղ բոլոր ձայները միավորվում են մեկ ամբողջական հնչողության մեջ։ Ճիշտ միքսը թույլ է տալիս հանդիսատեսին հավատալ էկրանին տեղի ունեցողին։ Միքսի ընթացքում ինտեգրվում են բոլոր էլեմենտները․ նրանց ձև ու տարածություն է տրվում։ Իսկ միջազգային ստանդարտներին (SMPTE, ITU, EBU, Dolby) համապատասխան միքսը նաև երաշխավորում է, որ ֆիլմը ճիշտ կհնչի թե՛ կինոթատրոնում, թե՛ սթրիմինգ հարթակներում և թե՛ հեռուստատեսությամբ։
Ձայնի մոնտաժ
Ձայնային մոնտաժը պատմության ձևավորման ամենամանրակրկիտ փուլերից է։ Եթե վիդեոյի մոնտաժը կառուցում է պատկերը, ապա ձայնային մոնտաժը ստեղծում է դրա ռիթմն ու շնչառությունը՝ միլիվայրկյանների ճշգրտությամբ։
Ֆոլի ձայնագրություններ
Ֆոլին ֆիլմին տալիս է իր շունչը։ Քայլերի, հագուստի կամ առարկաների ձայները ոչ թե պարզապես կրկնօրինակում են իրականությունը, այլ ստեղծում, բացահայտում կամ ընդգծում են կերպարի բնավորությունն ու տեսարանի տրամադրությունը։ Յուրաքանչյուր ձայն դառնում է պատմելու միջոց։
ADR (խոսքի վերաձայնագրություն)
Երբեմն նկարահանման ընթացքում խոսքը ճիշտ չի ձայնագրվում կամ չի համապատասխանում կերպարին։ Այդ դեպքում մենք ձայնագրում ենք դերասանի խոսքը ստուդիայում՝ պահպանելով նրա խաղի բնական հնչողությունը և ֆիլմի տարածական զգացողությունը։ Լավ ADR-ը անտեսանելի է, բայց անփոխարինելի։
Խոսքի մաքրում
Խոսքը հանդիսատեսին և կերպարներին կապող կարևոր կամուրջ է, հատկապես կինոթատրոնում, որտեղ խոսքն առանձին, միայն կենտրոնական, բարձրախոսից է հնչում։ Նկարահանումների ընթացքում այն հաճախ խառնվում է աղմուկների հետ։ Մաքրելով խոսքը՝ մենք վերականգնում ենք կերպարի ներկայությունը և ֆիլմի հնչող մաքրությունը։