Մոնտաժը՝ Արմեն Պապյանի

Իմ մոնտաժի փիլիսոփայությունը, Ընտրված կինոնախագծեր, Փառատոներ և մրցանակաբաշխություններ, Թրեյլերներ և արտաքին հղումներ

Armen Papyan film editor picture

Ֆիլմի մոնտաժը քանդակագործություն է։

Ինչպես անտաշ ժայռը դանդաղորեն վերածվում է արվեստի գլուխգործոցի վարպետի արվեստանոցում, այնպես էլ պատկերները մոնտաժողի ձեռքերում։ Այն պահանջում է նրբանկատություն և համառություն, խորաթափանց հայացք՝ որպէսզի ոչ մի ժեստ, ոչ մի անցողիկ էմոցիա կամ ռիթմ չմնա աննկատ։ Որ ամեն մանրուք ստանա իր կշիռն ու դերը։ Երբեմն հարկավոր է ետ քաշվել, տեսնել ամբողջական պատկերը, որից հետո նորից սուզվել մանրուքի մեջ։

Ծանոթացե՛ք, Բռագին է 🙂

Ընտրված ֆիլմացանկ

1489 (2023), directed by Shoghakat Vardanyan

Editor Armen Papyan

Երբ զինվոր է զոհվում, նրան անանուն թիվ է կցվում։ Բայց յուրաքանչյուր թվի հետևում կանգնած է մարդ, ով իր ետևում կոտրված սրտերով ընտանիք ունի։ «1489»-ը Սողոմոն Վարդանյանին կցված անանուն համարն է։

  • 2023 IDFA
             
    Award for Best Feature-Length Documentary
  • 2023 ՖԻՊՐԵՍԿԻ Մրցանակ (FIPRESCI Award)
  • 2024 Rome International Documentary Film Festival,
              Winner
  • 2024 Kraków Film Festival,
              International Documentary Film Competition Nominee
  • 2024 Trieste Film Festival,
              Best Documentary Winner
  • 2024 Sofia International Film Festival,
              International Documentary Competition Nominee
  • 2024 Sofia International Film Festival,
              Best Documentary Film Winner
  • 2024 Doc LA-ում,
              Best Documentary Winner
  • 2024 Festival Internacional de Cine Documental de Buenos Aires FIDBA,
              Best Documentary Winner
Poster of the film Syunik, Saghsara, Armen Papyan Director, Editor and sound designer

Սյունիք (2025), Ռեժիսոր՝ Արմեն Պապյան

Editor Armen Papyan

Հայաստանի Սյունիքի մարզի մեդիտատիվ ու պոետիկ պատումը, որտեղ ավանդույթները հնչում են լեռներում, իսկ հողն իր լռության մեջ պահում է պատմությունը։

Reverie, A dance film By musician, sound designer Armen Papyan

Ռեվերի (2025), Ռեժիսոր՝ Արմեն Պապյան

Editor Armen Papyan

Հիշողությունները, որպես կախված նուրբ կտորներ, ու քամին որը շարժում է ու արթնացնում զգացումները, որոնք քնած էին

Saghsara

Սաղսարա նախագիծ, Ռեժիսոր՝ Արմեն Պապյան

Սաղսարա-ն մշակութային-երաժշտական-հետազոտական-վավերագրական նախագիծ է, որտեղ հավաքագրվում են ժողովրդական երգն ու մեղեդիները, բանահյուսությունն ու զրույցները՝ դոկումենտացնելով երաժշտական ժառանգությունը, ստեղծելով ֆիլմեր եւ ժողովրդական երգերի մշակումներ։ ՍԱՂՍԱՐԱ-ն ներկայացնում է Հայաստանը եւ հայ մարդուն՝ իր ներկայի եւ դարերով փոխանցված մշակութային, կենցաղավարության ժառանգության կոնտեքստում։

Teach For Armenia Logo

Դասավանդի՛ր Հայաստան - Գևորգ Թորոսյան, վավերագրական հեռուստանախագիծ Directed by Armen Papyan

Editor Armen Papyan

Դասավանդի՛ր, Հայաստան - ը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում որակյալ ու հասանելի կրթություն ապահովելը։ Ֆիլմը պատմում է Դասավանդիր Հայաստան-ի ուսուցիչներից մեկի՝ Գևորգ Թորոսյանի պատմությունը։

The Road still

Ճանապարհ, սերիա 9, վավերագրական հեռուստանախագիծ directed by Ruben Ghazaryan

Editor Armen Papyan

«Ճանապարհ» նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես է երիտասարդ ամերիկահայ Րոֆֆի Պետրոսյանը շրջում Հայաստանով՝ տեսնելով նրա հարաստությունները, բացահայտելով՝ ինչ է նշանակում իր համար լինել հայ։